Լրահոս
Օրվա լրահոսը

Պահպանողական կուսակցություն. եթե անգամ դրա գինը մեզ համար խորթ և հետադիմական Մաքսային միությանը ստիպված և ժամանակավոր անդամակցումն է

Հունիս 09,2014 16:41

2014թ. հունիսի 07-08-ին, Երևան քաղաքում տեղի ունեցավ Պահպանողական կուսակցության 11-րդ հերթական համագումարը: Համագումարն ընդունեց 22 (քսաներկու) որոշում: Սույնով ներկայացվում է Համագումարի Բանաձևը:
ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 22
(«կողմ»՝ 44, «դեմ»՝ 0, «ձեռնպահ»՝ 0)
Հաստատել Պահպանողական կուսակցության 11-րդ համագումարի հետևյալ Բանաձևը.
Հաշվի առնելով, որ
ա) Աշխարհում և մասնավորապես հարավկովկասյան և հարակից տարածաշրջաններում համաշխարհային ուժային կենտրոնների միջև պայքարն առավել սուր բնույթ է ստացել,
բ) Հայաստանի և նրա քաղաքացիների կենսական շահերից չի բխում այդ բախման կիզակետում հայտնվելը, թեև համաշխարհային գործընթացների զարգացումը չի շրջանցի ՀՀ-ն,
գ) Հայաստանի ներկա պետական-քաղաքական վերնախավը ոչ մի չափանիշով չի համապատասխանում 21-րդ դարի պահանջներին և հայ ժողովրդի ազգային իդեալներին և իղձերին,
դ) ՀՀ-ն մտնում է իշխանության ճգնաժամային երկարատև ռեժիմի փուլ,
Պահպանողական կուսակցությունը, վերահաստատելով իր հավատարմությունն Արևմտյան քաղաքակրթական արժեքներին, միևնույն ժամանակ համոզված է, որ
1. Պետք է ներհայաստանյան ուժերի ճշգրիտ դերաբաշխման միջոցով Հայաստանը հնարավորինս զերծ պահել համաշխարհային ուժային կենտրոնների սրացող բախման պայմաններում՝ հրաժարվելով կողմերից որևէ մեկի զոհասեղանին զոհողություններ մատուցելուց. Հայաստանն ու հայ ժողովուրդը զոհաբերման հայկական բաժինը հարկ եղածից ավելի ավանսով արդեն իսկ տվել են Համաշխարհային առաջին և երկրորդ պատերազմների ընթացքում:

2. Հայկական աներկբա նախապատվությունը Արևմտյան անվտանգության համակարգին տալով, այդ համակարգը Հայաստանի համար առավել հուսալի և հարազատ ընդունելով հանդերձ՝ անհրաժեշտ է, պատմական նախընթաց կործանարար փորձն աչքի առջև ունենալով, խուսափել ռուսական իմպերիական՝ ամենահանցավոր գործունեության ունակ վրիժառության թիրախ դառնալուց, եթե անգամ դրա գինը մեզ համար խորթ և հետադիմական Մաքսային միությանը ստիպված և ժամանակավոր անդամակցումն է: Որպես ժամանակավոր ռազմագերի գոյությունը նախընտրելի է հայկական պետականության ու նրա կրողների ոչնչացումից:

3. Ներկա պահին ներքաղաքական անկայունությունն ու քաղաքական և հանրային արկածախնդրական և բացարձակ իդեալիստական վարքագիծը անդառնալիորեն կործանարար կլինեն Հայաստանի պետականության համար:

4. Պահպանողական կուսակցությունը պատրաստ է համագործակցության բացառապես այս մոտցեման կրող քաղաքական և հանրային միավորների հետ:
ՊԿ 11-րդ համագումարի նախագահ՝ ՄԻՔԱՅԵԼ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ՊԿ 11-րդ համագումարի քարտուղար՝ ԹԱԹՈՒԼ ՄԿՐՏՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30