Ընդմիջումից հետո Ազգային ժողովի նիստը վերսկսվեց հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանի կողմից փակ գաղտնի քվեարկության արդյունքների ներկայացմամբ:
Քվեարկությանը մասնակցել է 68 պատգամավոր եւ 3 դեմ, 65 կողմ ձայներով Արայիկ Թունյանը, որ մինչ այժմ ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետն էր, դարձավ ՍԴ անդամ: Հնչեցին ժլատ ծափահարություններ, որից հետո Արայիկ Թունյանը շնորհակալություն հայտնեց պատգամավորներին ու գնաց պաշտպանելու Սահմանադրությունը:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ