Լրահոս
Օրվա լրահոսը

Հաշմանդամային սպորտով զբաղվող կազմակերպությունների մի մասը, գուցե, տեղյակ չէ, որ ինքն այդ գործով է զբաղվում

Հունիս 09,2014 16:02

«Ըստ պաշտոնական վիճակագրության, Հայաստանում կա հաշմանդամություն ունեցող 186 հազար մարդ` գուցե մի քիչ ավելի, որից 13 հազար 300-ը 16-ից 30 տարեկան երիտասարդներ են: Դրանցից էլ ընդամենը չորս հազարն է աղջիկ: Սա նշանակում է, որ մեր երկրում հաշմանդամություն ունեցող աղջիկները քիչ են գրանցվում: Համենայնդեպս, ես հակված եմ այսպես մտածել»:

Այսօր հրավիրված ասուլիսն այս դիտարկումներով սկսեց «Հաշմանդամ երիտասարդները սպորտում» հանրապետական հետազոտական ծրագրի ղեկավար, «Հայկական ճամբար» հ/կ ղեկավար Վարդուհի Արամյանը:

Ծրագիրը սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության ֆինանսավորմամբ իրականացվել է 2014 թ. մարտ-մայիս ամիսներին` Հաշմանդամային սպորտի ազգային ֆեդերացիայի հետ համատեղ, հաշմանդամություն ունեցող երիտասարդների մասնակցությամբ, անկախ մասնագետների աջակցությամբ եւ հաշմանդամային սպորտի փորձագետի խորհրդատվությամբ:

«Ծրագիրն իրականացվել է տարիներով կուտակված փորձի հիման վրա, որովհետեւ մեզ միշտ հետաքրքրում էր, թե ի՞նչ ունենք այս ոլորտում, ի՞նչ վիճակում է հաշմանդամային սպորտը, մեր երկրում ի՞նչ է արվում այս ուղղությամբ, ո՞վ է պատասխանատու, խնդրի կրողները եւ ոլորտի պատասխանատուները ի՞նչ են մտածում այս ամենի մասին, որքանո՞վ են բարենպաստ մեր երկրի օրենքները` իրականացնելու այս բոլոր ծրագրերը, որոնք միտված են հաշմանդամային սպորտի զարգացմանը եւ, ընդհանրապես, հաշմանդամություն ունեցող մարդկանց շրջանում առողջ ապրելակերպի խթանման ծրագրի իրականացմանը: Ու պարզվեց, որ ոչ մի տեղ հստակ ինֆորմացիա, վիճակագրություն չկա, թե քանի հաշմանդամ մարզիկ ունենք, քանի ակումբ, ով ինչ մարզաձեւով է զբաղվում… Այս խնդիրների հետ կապված իրավիճակային պատկերը ի հայտ բերեցինք, որը մեղմ ասած` մխիթարական չէ», – ասաց Վարդուհի Արամյանը: Նրա բերած ընդամենը մեկ օրինակն արդեն բավարար է դրանում համոզվելու համար: «Երբ հարցում ուղարկեցինք սպորտի նախարարություն, պարզվեց, որ համաձայն տարեկան հաշվետվությունների ու զեկույցների, հանրապետությունում հաշմանդամության խնդիրներով զբաղվում են բազում կազմակերպություններ, իսկ հաշմանդամային սպորտով ` 7-8 կազմակերպություն: Սակայն իրականում վերջինների մի մասը գուցե տեղյակ էլ չէ, որ ինքը հաշմանդամային սպորտով է զբաղվում», – ասաց Վարդուհի Արամյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30