Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ անդրադառնալով վարչական բոլոր շրջաններում ընթացող ասֆալտապատման աշխատանքներին՝ շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ արդեն իսկ վերանորոգվել է շուրջ 150 հազար քմ ասֆալտբետոնե ծածկ, որից 45 հազարը քմ-ն՝ բակային տարածքներում:
Հեղեղատար համակարգերի մաքրման ընթացքի մասով զեկուցվել է, որ ծրագրային աշխատանքներին զուգահեռ, տեղումներով պայմանավորված, ձեռնարկվել են նաև լրացուցիչ միջոցառումներ, ինչի արդյունքում աղբի կուտակման դեպքեր չեն արձանագրվել:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է համապատասխան աշխատանքներ տանել Նոր Նորք վարչական շրջանում գտնվող Նանսենի անվան նորակառույց թանգարանի հարակից տարածքի բարեկարգման ուղղությամբ:
Մայրաքաղաքում առկա շատրվանների և ցայտաղբյուրների անխափան աշխատանքն ապահովելու ուղղությամբ հանձնարարվել է դրանց շահագործումը պահել մշտական հսկողության տակ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն