Լրահոս
Օրվա լրահոսը

Հանձնարարվել է խիստ հսկողություն սահմանել «Մեկ պատուհանով» ստացվող գրությունների պատասխանների տրամադրման նկատմամբ

Հունիս 09,2014 15:41

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ շարունակական հսկողություն է իրականացվում քաղաքացիների և պետական կառույցների կողմից քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմեր ստացվող դիմումներին և գրություններին սահմանված ժամկետում պատասխանների տրամադրման նկատմամբ: Ամփոփելով մայիս ամսվա տվյալները՝ նշվել է, որ մուտքագրված 11.557 գրությունից սահմանված ներքին չափորոշիչներով ուշացումով է պատասխանվել 11 գրության: Միաժամանակ նշվել է, որ ուշացումները չեն խախտել օրենքով սահմանված ժամկետները, ինչը սակայն նույնպես անընդունելի է դիտվել քաղաքապետի կողմից, և հանձնարարվել է գործընթացի նկատմամբ սահմանել խիստ հսկողություն՝ բացառելով սահմանված կարգի խախտման որևէ դեպք:

«Ինձ համար պարզապես անընդունելի է, երբ մեր գործընկերները նշում են, թե ժամանակին մեկ ամսվա կտրվածքով շուրջ 1000 գրության պատասխան է ուշացվել, մինչդեռ այսօր այդ թիվը անհամեմատ ցածր է: Այսինքն, ոմանց համար սա դիտարկվում է որպես ձեռքբերում, ինչը, սակայն, ընդամենը աշխատանքը պատշաճ կատարել է նշանակում, այլ ոչ թե ձեռքբերում: Մեզ համար իրական ձեռքբերում կլինի այն, որ կարողանանք սահմանվածից ավելին անել, ոչ թե մեր պարտականությունը կատարենք ու համարենք, որ ձեռքբերում ունենք: Իսկ ինչ վերաբերում է գրությունների պատասխաններին, ապա անգամ մեկ գրության պատասխանի ուշացումը մեզ համար ընդունելի չէ և որևէ արդարացում չի կարող լինել դրան: Այդ թիվը պետք է լինի զրո և վերջ»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը և հանձնարարել պատասխանատուներին ձեռնարկել համապատասխան միջոցներ, ինչպես նախորդ ամիսների դեպքում, հետագայում ևս բացառել գրության պատասխանի որևէ ուշացում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30