Մայրաքաղաքում շարունակվող կանաչապատման և ծաղկապատման աշխատանքների մասով բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ վարչական շրջանների ծաղկապատման համար նախատեսված տարածքներ է տեղափոխվել շուրջ 800 հազար ծաղկասածիլ: Ամբողջությամբ գործարկված են նաև ոռոգման համակարգերը:
Այս մասին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքում:
Ոռոգման ցանցի ընդլայնման շրջանակում իրականացվող աշխատանքների մասով էլ զեկուցվել է, որ համակարգի նոր կառուցված հատվածները հընթացս փորձարկվում և հանձնվում են շահագործման:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է անմիջական հսկողություն սահմանել կանաչապատման աշխատանքների նկատմամբ՝ կարճ ժամանակահատվածում ապահովելով ցանկալի արդյունք:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն