Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Քրմոյանը պարգևատրվեց առողջապահության նախարարի կողմից

Հունիս 09,2014 15:29

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մոտ այսօր կայացած գործակարգավարական հերթական խորհրդակցությանը հրավիրված էր նաև աշխատակազմի նախկին ղեկավար, ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը։ Բարձր գնահատելով նախարարությունում 15 տարվա նրա ամբասիր աշխատանքը, նախարարն ընդգծեց, որ Սուրեն Քրմոյանին հաջողվել է իր շուրջն արհեստավարժ մասնագետներ համախմբել և համատեղ ուժերով հաջողություններ արձանագրել։

«Ինձ համար դժվար էր նրա հեռանալը թե՛ որպես երկար տարիների ընկեր, թե՛ որպես գործին նվիրված պրոֆեսիոնալ, սակայն միաժամանակ հասկանալի է, որ յուրաքանչյուր մարդու համար կարևոր է մասնագիտական իր առաջընթացը»,-ասաց Արմեն Մուրադյանը։
Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգում երկարատև, անմնացորդ աշխատանքի համար Արմեն Մուրադյանը Սուրեն Քրմոյանին պարգևատրեց ՀՀ առողջապահության նախարարության հուշամեդալով։

Շնորհակալություն հայտնելով բարձր գնահատանքի համար, Սուրեն Քրմոյանը նշեց, որ աշխատանքային իր հաջողություններում առկա է յուրաքանչյուր աշխատակցի ներդրումը։
Այնուհետև նախարարը ներկայացրեց աշխատակազմի ղեկավարի նորանշանակ պաշտոնակատարին։

«Արմեն Կարապետյանը նույնպես նախարարությունում 15 տարվա աշխատանքի փորձ ունի և հրաշալի ծանոթ է համակարգի առջև ծառացած խնդիրներին ու մարտահրավերներին։ Ես վստահ եմ, որ նա ամեն ինչ կանի ՀՀ կառավարության առողջապահական ծրագրերի իրականացման ուղղությամբ աշխատակազմի գործունեությունն առավել արդյունավետ դարձնելու, համակարգում ֆինանսական բարեփոխումները շարունակելու, վերահսկման նոր մեխանիզմներ ներդնելու համար»,-ասաց Արմեն Մուրադյանը։

Այնուհետև քննարկվեց մարզերը նեղ մասնագետներով, առաջին հերթին` անեսթեզիոլոգներով ապահովելու հարցը։ Նախատեսվեց կազմակերպել նախարարի հանդիպումը Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի այս տարվա շրջանավարտների հետ, ինչպես նաև ուսումնասիրել մարզերի կողմից առաջարկվող պայմանները։ Միաժամանակ որոշվեց ՀՀ անեսթեզիոլոգների և ռեանիմատոլոգների ասոցիացիայի, ինչպես նաև Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի անեսթեզիոլոգիայի, ռեանիմատոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոնի ներկայացուցիչների հետ առաջիկայում քննարկել բուժօգնության որակի և առաջին հերթին` անվտանգության ապահովման, այս ենթատեքստում մարզերում մասնագետների պակասը լրացնելու, վերակենդանացման ծառայությունները բարելավելու ուղղությամբ նախորդ հանդիպումից հետո ներկայացվող ծրագրերն ու առաջարկները։

Անդրադարձ եղավ նաև գլխավոր մասնագետների ինստիտուտի գործունեությունն ավելի արդյունավետ դարձնելու և այլ հարցերին։

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30