Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանը Լեւոն Տեր-Պետրոսյանին էպիտետներով չի պատասխանում

Հունիս 09,2014 15:17

«Չարժի էպիտետներով պատասխանել առաջին նախագահին` ոտքերով կապել, կամ ձեռքերով կապել: Դա պատիվ չի բերում մեր քաղաքական կյանքին: Դա տեսակետ է, որ ասել է առաջին նախագահը և որը մեզ ընդհանրապես ընդունելի չէ, բայց որ ինքն է ասել չենք ուզում այդպես հախուռն, կոշտ խոսքերով հակադարձել»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը` պատասխանելով հարցին` կիսո՞ւմ է Լևոն Տեր-Պետրոսյանի արտահայտած այն կարծիքը, թե Սահմանադրական բարեփոխումները ԲՀԿ-ի ձեռքերը կապելու համար են նախաձեռնվել:

«Պարզապես ժամանակներն անցնում են, մարդիկ մտածում են, որ ամեն ինչ մոռացվել է և որևէ տեղ արձանագրված չէ և մարդիկ չկան, որ կարողանան այդ տեսակետներին հակադարձել հենց այն լեզվով, ինչ լեզվով փորձում է հակադարձել ՀՀ առաջին նախագահը»,- ասաց Գալուստ Սահակյանը`հակադարձելով լրագրողներից մեկի հարցին, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը քննադատել էր Սերժ Սարգսյանին եւ նրա ղեկավարած իշխանությանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անահիտ (ԵՊՀ ) says:

    Գալուստի անհասկանալի ու անվերծանելի կմկմոցներն, ընդանենը, քմծիծաղի են արժանի..

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30