Լրահոս
Օրվա լրահոսը

Էդվարդ Նալբանդյանը դեռ չի պատասխանել Նաիրա Զոհրաբյանին

Հունիս 09,2014 15:09

«Ես կխնդրեմ հանձնաժողովներից որևէ մեկին, որպեսզի լսումների կազմակերպչական աշխատանքներն իր վրա վերցնի»,- այսօր խորհրդարանում, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը`հավելելով, որ իր համոզմամբ՝ Աստանայի ֆորումի և դրան հաջորդած իրադարձությունների վերաբերյալ խորհրդարանական լսումներ հրավիրելու անհրաժեշտություն չկա, քանի որ բոլոր հարցերի պատասխանները հնարավոր է ստացվեն երկու օրից` ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ:

Հիշեցնենք, նման առաջարկ հնչել էր ընդդիմադիր պատգամավորների կողմից:

Բայց, հասկանալով, որ հարցուպատասխանի ժամանակ հնարավոր է հարցերի պատասխանները բավարար չլինեն, ավելի վաղ ԱԺ ամբիոնից Գալուստ Սահակյանը լսումների անցկացման մոտավոր ժամկետներ էր նշել` հունիսի 16-17: Բայց եթե անգամ լսումներ անցկացնելու որոշում կայացվի, Գալուստ Սահակյանը հորդորեց դրանից չոգևորվել`թե Աստանայում ծածուկ մի բան է կատարվել. «Պատգամավորների մոտ որոշակի խնդիրներ կան վերլուծման առումով, իհարկե կկազմակերպենք»:

ԱԺ Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն էլ Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ պատրաստվում է ԱԺ Արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի հետ քննարկել համատեղ լսումներ անցկացնելու հարցը, քանի որ իր նամակին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը դեռ չի պատասխանել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30