Լրահոս
Օրվա լրահոսը

Լևոն Տեր-Պետրոսյանը «սև ու սպիտակն է տեսնում», թե՝ «ինչպես միշտ, ճիշտ է»

Հունիս 09,2014 14:45

«Այսօր երկրի առաջին նախագահը խոսի այդ կերպով՝ կործանման հետ կապված, ես, մեղմ ասած, ճիշտ չեմ համարում և չեմ համարում, որ ժողովուրդը կընկալի նրա ասածը: Այսօրվա շատ խնդիրներ գալիս են այն ժամանակներից»,-այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը՝ անդրադառնալով ՀՀ առաջին նախագահի քննադատություններին, այսպես պատասխանեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը:

Այնուհետև ասաց. «Կուզեի, որ առաջին նախագահն ասեր՝ սա այստեղ է, սա այնտեղ, ոչ թե սևի ու սպիտակի բաժաներ»:

Aravot.am-ի հարցին՝ արդյոք ինչպես ՀՀ առաջին նախագահն է ասում սահմանադրական բարեփոխումների գործընթացը խա՞յծ է ԲՀԿ-ի համար, պարոն Ալեքսանյանը պատասխանեց. «Այն քաղաքական ուժերը, որոնք ժամանակին կողմ չէին համամասնականին, այսօր ասում են, թե ինչու հենց այսօր զբաղվենք այդ փոփոխություններով: Այն դեպքում, երբ նախօրոք բարձրացված խնդիրներին պատասխանում են, հետո նորից նույնը, ես դա չեմ հասկանում»:

Ըստ Լեռնիկ Ալեքսանյանի՝ Լևոն Տեր-Պետրոսյանի ուղերձն ուղղված է հասարակությանը. «Հասարակության տրամադրությունները նախապատրաստելու համար է, չեմ կարծում, որ դրանով ԲՀԿ-ին մեսիջ է պատրաստվում: Ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանը ԲՀԿ-ին մի քիչ ավելի մեծ դերակատարություն տվեց, հիմա երևի իրոք կասկածներ կան: Լևոն Տեր-Պետրոսյանը հեռատես քաղաքական գործիչ է, և ինքը դա անում է հետագա քայլերի համար»:

Քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը կարծում է, որ սահմանադրական բարեփոխումների հրատապություն չկար ու մանրամասնում. «Այսօր լավագույն օրենքներ ունենք գրած, այդ ո՞ր օրենքն է կատարվում ՀՀ-ում: Ջհանդամը գրեն այդ օրենքները, երբ այդ օրենքը կիրառվում է մեկի համար և չի կիրառվում մյուսի համար: Ինչպես միշտ, Լևոն Տեր-Պետրոսյանը ճիշտ է»:

Դառնալով Հովիկ Աբրահամյանի դեմ հնչած քննադատություններին՝ պարոն Եղիազարյանն ասաց. «Ինչ վերաբերում է Հովիկ Աբրահամյանին և նրանց փոխադարձ խոսակցություններին, ապա այդ ամենը կանցնի, նման բանե՞ր են անցել»:

Հովիկ Աբրահամյանի վերաբերյալ Գուրգեն Եղիազարյանի դիրքորոշումը նույնն է. «Եթե ես տեսնում եմ, թե ով էր նախորդը, Հովիկ Աբրահամյանը նրա հանդեպ բացարձակ առավելություն ունի: Ի տարբերություն Տիգրան Սարգսյանի՝ նա տղամարդ է, մեր քայքայված, բռնաբարված տնտեսությանը ուժեղ ձեռք է պետք»:

Պարոն Եղիազարյանը պնդում է, թե Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա ու մտահոգվում, թե իր որդիները ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դիմում են ներկայացրել: Այնուհետև վրդովված ասաց. «Թող Սերժ Սարգսյանը գնա մանկապարտեզ բացի Տավուշում, բայց հաջոդ օրն այդ մանկապարտեզը կփակվի, քանի որ դաստիարակ ու երեխաներ չեն լինի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30