Այսօր ժամը 18.15-ին «Առավոտի» կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարի հերթական թողարկումը՝ բանավեճ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի եւ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանի հետ: Թեմա՝ Եվրասիական միությունը Աստանայից հետո:
Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը:
Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը: Սպասում ենք ձեր հարցերին եւ արձագանքներին:
Հիշեցնում ենք, որ մեր կայքում չեն հրապարակվում տրանսլիտով գրված կամ վիրավորանք պարունակող մեկնաբանությունները:
Ինչու՞ է որոշվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ճակատագիրը առանց իրենց համաձայնության:
Ինչու՞ կուսակցականները չեն պահանջում հանրաքվե անցկացնել Եվրամիությանը կամ Եվրասիական միությանը անդամակցելու (միանալու) հարցում: