«Առաջին լրատվական»-ի ներկայացուցիչ Նիկոլայ Բաղդասարյանն «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ին հաշտության առաջարկ է ներկայացրել: «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպությունն ընդդեմ «Առաջին լրատվական» ՍՊԸ-ի «Վերջին» բլոգի հայցադիմումի գործով այսօրվա նախնական դատական նիստում հայցվոր կողմի ներկայացուցիչ Գրիշա Բալասանյանը հայտնեց, որ իրենք չեն համաձայնել առաջարկի հետ, քանի որ պատասխանողի գործողություններում դիտավորություն են տեսնում:
Գրիշա Բալասանյանն այսօր միջնորդություն ներկայացրեց անպատշաճ պատասխանողին փոխելու մասին: Արդեն հայցը ներկայացնելուց հետո «Հետաքննող լրագրողներ»-ը պարզել են, որ բլոգը «Առաջին լրատվական»-ի ենթադոմեյնն ու վերջինս է բլոգի պատասխանատուն, իսկ կայքի հիմնադիրը «Սկիզբ» մեդիա կենտրոնն է: Ուստի կողմը գտնում է, որ «Սկիզբ» մեդիա կենտրոնը պետք է ներգրավվի որպես պատասխանող:
Այսօրվա դատական նիստին չէր ներկայացել պատասխանող կողմը, ուստի դատարանը գտավ, որ «Սկիզբ» մեդիա կենտրոնին պետք է հնարավորություն տալ ներկայացնել պատասխան հայցադիմումի վերաբերյալ:
Նյութի մանրամասները կարդացեք «Փաստինֆո»-ի կայքում
Կարդացեք նաև
Լուսանկարում՝ Գրիշա Բալասանյանը