Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ ձեւով Խորհրդարանը կքննարկի Աստանայում կատարվածը

Հունիս 09,2014 13:42

Այսօր Ազգային ժողովի նիստի ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, նկատելով, որ Աստանայում Ղազախստանի նախագահի կողմից Ալիեւի նամակը կարդալուց հետո սահմանի վրա իրավիճակն ավելի է լարվել, առաջարկեց օգտագործելով առիթը, որ օրակարգում կա ՀԱՊԿ-ին առնչվող նախագիծ, իսկ Ղազախստանը մեր ՀԱՊԿ գործընկերն է, լսումներ կազմակերպել այդ հարցով եւ Ղազախստանի ղեկավարի պահվածքի վերաբերյալ շեշտադրումներ անել:

Ի պատասխան ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը համաձայնեց, որ դա «վերլուծման արժանի հարց է», եւ տեղեկացրեց, որ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, ինչպես նաեւ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հարցադրումներ են արել նույն հարցի վերաբերյալ, հետեւաբար քննարկում կկազմակերպվի՝ «որպեսզի կարծիք կազմենք ձեր ասած խնդիրը պարզաբանելու համար»:
ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հաստատեց, որ ինքը դեռ մայիսի վերջին դիմել է ԱԳ նախարարին, սակայն վերջինս հարկ չի համարել որեւէ ձեւով պատասխանել պաշտոնական դիմումին՝ չնայած բոլոր սահմանված ժամկետներն արդեն անցել են՝ «այս քառօրյայում պետք է հրատապ քննարկվի Աստանան եւ բոլոր մտահոգիչ հարցերը եւ մտածենք, թե ինչ է հնարավոր անել»: Գալուստ Սահակյանն ասաց, որ չորեքշաբթի հարցուպատասխանի ժամանակ այդ հարցը կբարձրացվի, բայցի այդ «կփորձենք եւ ձեր հանձնաժողովի եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի միջոցով լսումներ կամ աշխատանքային քննարկում կազմակերպել, որի ընթացքում կվերլուծվի նաեւ այդ խնդիրը»:

Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը խնդրեց ժամկետներ հստակեցնել, Գալուստ Սահակյանն ասաց, որ չի կարող կոնկրետ ժամկետ նշել, այդուհանդերձ, հավանական համարեց հունիսի 14-17 շրջակայքը:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30