Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 6-ից 9-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է:
Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 33 դեպքից բացահայտվել է 29-ը, խարդախության 15 դեպքից` 13-ը, կողոպուտի 3 դեպքից` 1-ը, խուլիգանության 2 դեպքից` 1-ը, ապօրինի ծառահատման 3 դեպքից` 2-ը: Բացահայտվել է գողության 18 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 3, կողոպուտի` 1, խարդախության 2 և գողության 5 դեպք:
Անցած 3 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 26 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 36-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
ՀՀ ոստիկանություն
Կարդացեք նաև