Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյան. «Բերել եք մինիստրությունը լցրել եք անհասկանալի նյութով»

Հունիս 09,2014 13:09

Այսօր Ազգային ժողովի նիստի ժամանակ պատգամավոր Հրանտ Բագրատյանը անդրադարձավ Աստանայում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի կողմից Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի նամակի ընթերցմանը, որի մեջ խոսվում էր Հայաստանի՝ ՄԱԿ-ի կողմից ընդունված սահմաններով Եվրասիական միությանը միանալուն՝ ինչպես ԱՀԿ-ի դեպքում էր:

Հրանտ Բագրատյանը հիշեցրեց, որ ինքն է եղել Հայաստանի՝ Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը անդամակցելու համար բանակցողը, եւ դա եղել է նախկին ԽՍՀՄ երկրներից առաջինը նախաստորագրեց՝ անգամ Մերձբալթյան երկրներից շուտ, 1996-ին, եւ ասաց, որ Շվեյցարիայում, երբ քննարկվում էր այդ հարցը, էլի բարձրացվեց Լեռնային Ղարաբաղի հարցը. «Ուզում էին մեզ հանել գործընթացից, մենք հարց դրինք՝ լավ, Ղարաբաղի հարցը քաղաքականապես աշխարհը դեռ ասել է՝ պարզ չի, բայց տնտեսապես ի՞նչ եք ուզում, եւ իրենք դիմեցին Ադրբեջանին, ասացին՝ կբացե՞ս Լեռնային Ղարաբաղի ռազմական գիծը, որ առեւտուր անի աշխարհի հետ, ասաց՝ ոչ: Այսինքն՝ Ղարաբաղի տնտեսական գործունեությունը օրինական է: Եվ այս բաները ԱԳ նախարարը պիտի իմանա, իսկ որպեսզի իմանա, պետք է գա ինձնից, բանակցող մարդկանցից հարցնի՞, թե էդ ո՞նց է լինում, որ հայկական դրամը օգտագործվու է ԼՂ տարածքում, եւ ընդունվում է աշխարհի բորսաներում: Պիտի գան , հարցնեն, իմանան, որ երբ Նազարբաեւը նման հարց է բարձրացնում՝ վազեն գնան նախագահի ականջին հուշեն, սա նշանակում է պրոֆեսիոնալ աշխատանք: Թե չէ մինիստրությունը լցրել եք անհասկանալի նյութով, եւ ուզում եք՝ էդ նյութը արտաքին քաղաքականության արարի, չի լինում այդպես»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30