Թուրքիայում առաջին անգամ 1923 թվականից ի վեր հայկական դպրոց է կառուցվում: Այդ մասին հաղորդում է «Անադոլու» լրատվական գործակալությունը՝ նշելով, որ թեև շենքը արտաքին տեսքով չի տարբերվում այլ դպրոցներից, սակայն այն առանձնահատուկ է, քանի որ Թուրքիայի հանրապետությունում օրենքի շրջանակներում կառուցվող առաջին ազգային փոքրամասնության դպրոցն է:
«Տասնամյակներ շարունակվող իրավաբանական բարդություններից և խոչընդոտներից հետո դպրոցի կառուցումը սկսվել է մեկ տարի առաջ», – «Անադոլու»-ի հետ զրույցում ասել է Թուրքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնադրամի նախագահ Մեսութ Օզդեմիրը՝ հավելելով, որ չնայած դպրոցի կառուցումն ավարտելու համար ժամանակ և գումար կպահանջվի, այնուամենայնիվ, իրենք շատ ուրախ են, որ հնարավորություն ունեն դպրոց կառուցել:
Տաթեւիկ Լազարյան
Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում