Լրահոս
Օրվա լրահոսը

Գուրգեն Եղիազարյան. «Աստանան կոլխոզ շուկա չէ»

Հունիս 09,2014 12:18

«Ես սահմանի վերջին գործողությունները կապում եմ Աստանայի դեպքերի հետ: Իսկ նախագահին դիմելու ձևը, նաև այդ նամակը, որ կապ չուներ հավաքի հետ, կարող էր ասել իրենց տանը, խոհանոցում: Այդ տոնով չի կարելի խոսել երկրի ղեկավարի հետ, այդ տոնով կարելի է խոսել խոհանոցում»,-այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը:

Այնուհետև շեշտեց. «Դա սկսվեց այն օրից, երբ Արցախը բանակցային գործընթացի մեջ դարձավ սայլի հինգերորդ ակ: Իսկ նրանք էլ, սրիկայաբար, ցանկանում են ի լուր աշխարհի հայտարարել, որ հակամարտությունը ՀՀ-ի հետ է և ոչ մի կապ չունի Արցախի հետ: Ի տարբերություն մեզ, ցավոք, Ադրբեջանը մտածված է գործում: Մենք էլ պետք է ծրագիր ունենանք, անհարմար է: Մենակ հո դատարկ խոսակցությամբ չէ՞, պետք է մտածել հայրենիքի մասին, որովհետև լրջագույն մարտահրավերների առաջ ենք կանգնած: Եթե մի քանի տարի առաջ ԱՄՆ մեզ պաշտպանում էր, հիմա իրավիճակը բոլորովին այլ է, համանախագահի հայտարարությունն էլ մեզ օրինակ»:

Պարոն Եղիազարյանը նաև նկատում է, որ պանթյուրքիզմի մեծ կիսալուսնի ողջ ողնաշարով մեկ խժդժություններ են գնում:

Ըստ Գուրգեն Եղիազարյանի՝ Աստանան «կոլխոզ շուկա չէ, որ ով ինչի մասին ուզում է, խոսի, կան շեղումներ, իրենց թույլ են տալիս սուրճի սեղանի սուրճ: Աստանայի գաղտագողի տմարդի հարձակումն ու վերևից խոսակցությունը պատահական չէր: Ի վերջո, այս ամենի մեջքին կանգնած է Թուրքիան` իր լրջագույն բարեկամ ԱՄՆ-ի հետ: Այդ նամակից ինչպես Պուտինն էր ստացել, այնպես էլ Բելառուսի նախագահ Բատկան»:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը չգիտի, արդյոք լռե՞լն էր ճիշտ, թե՞ Նազարբաևին պատասխանելը: Նա մանրամասնեց. «Երկրի անվտանգությանն իրոք պետք է լուրջ մոտենալ: Նախագահն ու ՊՆ շատ լուրջ են մոտենում այս խնդրին: Չեմ կարծում, որ հակառակորդն անակնկալ գործողություններ է անում: Բայց կան տարածաշրջանային խնդիրներ: Օրինակ` Նախիջևանի սահմանի վերջին իրադարձությունները անակնկալ էին, սա նշանակում է, որ այդ հատվածում ավելի ուշադիր պիտի լինենք: Երկրի պաշտպանության գործում բոլոր ուժերը իրար պիտի ճիշտ ընկալեն և այդտեղ պիտի շահարկումներ չունեն: Այդքան էլ համաձայն չեմ, որովհետև Աստանայի ու Նախիջևանի մեջ կապ չի կարող լինել, որովհետև նման գործողությունները մեկ օրում չեն կազմակերպում: Նախկինում էլ, երբ Ադրբեջանը լուրջ գործողություններ էր ուզում իրականացնել, Նախիջևանում լարվածությունն ուժեղացնում էր: Սա տարածաշրջանում իրադարձությունների փոփոխության և Ռուսաստանի խառը վիճակի հետ է կապված: Սա լարվածությունը ուժեղացնելու տենդենց է: Դեռ հարց է` Աստանայում լուռ մնա՞լն էր ճիշտ, թե՞ հակառակը»:

Գուրգեն Եղիազարյանը Աստանայի համատեքստում դիտարկում է երկրում գոյություն ունեցող խնդիրները: Մասնավորապես կարմիր գծերի հետ կապված: Այնուհետև նշեց. «Այս լկտիները կքամեն վերջին ռեսուրսը: Միքելանջելոյի պատկերնե՞րն են տեղադրում այդ կարմիր գծով ասֆալտին, դրա համար հինգ միլիոն ներդնո՞ւմ են: Սրանք դեռ վերջին կաթիլ արյունն են ծծում երևանցու, վերջին ցենտն են գողանում հայ ժողովրդից»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30