ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. հունիսի 6-ի որոշումով արգելվել է «Հարութս Չիքն» ՍՊԸ-ի կողմից «Հավի լանգետ» արտադրատեսակի արտադրությունը:
«Հարութս Չիքն» ՍՊԸ-ում իրականացված ստուգման ընթացքում վերոնշյալ արտադրատեսակի արտադրության փուլում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում. ստուգման ընթացքում պարզվել է, որ «Հարութս Չիքն» ՍՊԸ-ի կողմից արտադրված «Հավի լանգետ» արտադրատեսակի նմուշը, համաձայն «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատոր փորձաքննության արդյունքների, ՄԱՖԱՄ ցուցանիշով չի համապատասխանում ՀՀ կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 19-ի N 1560-Ն որոշմամբ սահմանված պահանջներին:
Կազմակերպությանը տրվել է հանձնարարական՝ վերացնելու հայտնաբերված խախտումները, արտադրության տեխնոլոգիական գործելակարգը և տեխնոլոգիական գործընթացն իրականացնել տվյալ արտադրանքի համար հաստատված տեխնոլոգիական հրահանգին համապատասխան:
Խախտումների վերացման ժամկետ է սահմանվել մինչև 2014 թվականի հունիսի 25-ը:
Կարդացեք նաև
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն