Գորիս քաղաքում երեկ կայացած համայնքի ղեկավարի ընտրության նախնական արդյունքների համաձայն` քաղաքապետի երկու թեկնածուից առավել ձայներ հավաքել է ՀՀԿ-ական թեկնածու Վաչագան Ադունցը:
Վերջինս հավաքել է 4732 քվե, իսկ մյուս թեկնածուի` անկուսակցական Հրայր Յոլյանի, օգտին քվեարկել է 2956 ընտրող:
Սյունիքի մարզի թիվ 37 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Արմեն Ստեփանյանի փոխանցմամբ` Գորիսում երեկ կայացած համայնքի ղեկավարի ընտրությանը մասնակցել է 8204 ընտրող կամ ընդհանուր ընտրողների 50.7 տոկոսը: 510 քվեաթերթիկ էլ անվավեր է ճանաչվել:
«Ընտրություններն անցել են բնականոն հունով, դիմում-բողոքներ, ահազանգեր չենք ստացել», – նշեց Սյունիքի թիվ 37 ԸԸՀ-ի նախագահ Արմեն Ստեփանյանը:
Հիշեցնենք, որ Գորիսի քաղաքապետի պաշտոնի համար պայքարում էր 2 թեկնածու` ՀՀԿ-ից առաջադրված Վաչագան Ադունցը եւ անկուսակցական Հրայր Յոլյանը:
2000թ.-ից մինչեւ այժմ Գորիսում քաղաքապետ չի փոխվել, 14 տարի շարունակ համայնքը ղեկավարում է ՀՀԿ անդամ Նելսոն Ոսկանյանը:
Կարդացեք նաև
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Լուսանկարը՝ gorispressclub.blogspot.com-ի