Գորիսի թիվ 37/1 ընտրատեղամասում ավարտվել է քվեաթերթիկների հաշվարկը: Այս ընտրատեղամասում ձայների առավելությամբ հաղթել է ՀՀԿ թեկնածու Վաչագան Ադունցը: Հանձնաժողովի անդամ Ռոբերտ Հակոբյանի փոխանցմամբ` Վաչագան Ադունցը հավաքել է 510 քվե, իսկ անկուսակցական Հրայր Յոլյանը` 217, 45 քվեաթերթիկ էլ անվավեր է ճանաչվել:
Մեր ունեցած տվյալներով` պատկերը նույնն է նաեւ մյուս ընտրատեղամասերում, որտեղ արդեն ավարտվել է քվեաթերթիկների հաշվարկը: Այդ ընտրատեղամասերում եւս ձայների առավելությամբ հաղթում է ՀՀԿ թեկնածուն: Իսկ որոշ ընտրատեղամասերում դեռ քվեաթերթիկների հաշվարկը չի ավարտվել:
Տեղեկացնենք, որ համայնքի ղեկավարի ընտրությանը Գորիսում մասնակցել է ընդհանուր ընտրողների մոտ 51 տոկոսը միայն:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ