Թրանսփարենսի ինթերնեյշընըլ հ/կ-ի ներկայացուցիչը, որը դիտորդ է եղել Արագածոտնի Դավթաշեն գյուղի թիվ 15/1 տեղամասում, այսօր ՏԻՄ ընտրություններին միանգամից մի քանի խախտում է արձանագրել: Հ/կ-ի տվյալներով՝ ժամը 19.00-ի մոտակայքում ՏԸՀ նախագահը ընտրացուցակները եւ ընտրության այլ պարագաները տեղամասից դուրս է հանել՝ պատճառաբանելով, որ դրսում՝ մեքենայի մեջ կին կա, առողջական խնդիրներ ունի, չի կարող մտնել ընտրատեղամաս, հանում են, որպեսզի նա քվեարկի:
«ԹԻ Հայաստան» կազմակերպության գնահատմամբ՝ խախտվել են քվեարկության գաղտնիությունը, քվեարկությունը տեղամասում անցկացնելու օրենքի պահանջը, քվեարկության պարագաները՝ կնիք, քվեաթերթիկ, գրանցամատյանը քվեարկության սենյակից դուրս հանելու օրենսդրական արգելքը, որն առաջացնում է ողջամիտ կասկածներ՝ դրանց միջոցով կեղծ քվեաթերթիկներ կազմելու վերաբերյալ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ