ԱԻՆ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ հունիսի 8-ին, ժամը 18.34-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ջրվեժի «Մայակ»թաղամասի թիվ 27 շենքից քաղաքացի է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ. Պ.-ը (ծնվ. 1989թ.) ընկել է թիվ 27 շենքի բնակարաններից մեկի պատուհանից, ինչից տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: