Այսօր մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններ են:
Գեղարքունիքի մարզի Շորժա համայնքում՝ 23/1 տեղամասում քվեարկության է եկել մայրը՝ որդու հետ: Երբ որդին փորձել է քվեարկել մոր փոխարեն, միջամտել է «Թրանսփարենսի ինթերնեյշընըլ» կազմակերպության ներկայացուցիչը, որը դիտորդ է եղել այդ ընտրատեղամասում:
Դիտորդի դիտարկմանը, որ «ուրիշի տեղն իրավունք չունի քվեարկել, նա կարող է օգնել, բայց չի կարող քվեարկել ուրիշի տեղը»՝ հանձնաժողովականները նրան նկատողություն են անում, թե ՝ «Ուրիշ չի, իրա մայրն ա»:
Ավելին՝ հանձնաժողովի քարտուղար Ջեմմա Մելքումյանը անձամբ ոտքի է կանգնում եւ հորդորում, որ քվեախուց մտնեն մայրն ու որդին միասին: Նրա խոսքերով՝ «Մենք էդ օրենքը գիտենք, հիմա ինքը իրա հետ մտնում են ընդեղ ու դուք լավ եք զգում դրանից: Դավայտե՛»,- ասում է նա՝ հեգնելով դիտորդին:
Դիտորդը հորդորում է գրանցամատյանում գրանցել այդ խախտումը:
Շորժայի համայնքապետ դառնալու համար պայքարում են 2 ՀՀԿ-ականներ՝ գործող համայնքապետ Սուլիկո Շուշանյանը, որին առաջադրել է ՀՀԿ-ն եւ ինքնաառաջադրած ՀՀԿ-ական Գարիկ Ղազարյանը:
Տեսանյութը՝ «Թրանսփարենսի ինթերնեյշընըլի»
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ