Լրահոս
Օրվա լրահոսը

Գորիսի քաղաքապետի թեկնածու Վաչագան Ադունց. «Մի ընտրատեղամասում Հրայր Յոլյանի կողմնակիցներն են ուղղորդել ընտրողներին»

Հունիս 08,2014 17:54

-Պարո’ն Ադունց, ահազանգեր կան, որ Ձեր կողմնակիցները ընտրատեղամասերում մարդկանց ուղղորդում են: Դրա մասին հաստատեց նաեւ Ձեր մրցակից Հրայր Յոլյանը: Ի՞նչ կասեք սրա մասին, որքանո՞վ են հավաստի այս տեղեկությունները:

-Ես ընտրատեղամասերում չեմ եղել, չեմ կարող պատասխանել, բայց որ ինձ ահազանգել են մի տեղամասից, որ հակառակն է տեղի ունեցել, նման դեպք տեղի է ունեցել Հրայր Յոլյանի կողմնակիցների կողմից, ես դրանում վստահ եմ: Իսկ իմ կողմնակիցների պահով ես ոչ մի բան չեմ լսել, ինձ ոչ մեկը չի բողոքել: Կոնկրետ կարող եմ ասել, որ մի ընտրատեղամասում, եթե չեմ սխալվում թիվ 4 ընտրատեղամասում, իմ վստահված անձն ասել է, որ Հրայր Յոլյանի կողմնակիցներն ուղղորդում են: Նույնիսկ հանձնաժողովի նախագահին են դիմել, որ միջնորդի ու կանխի այդ քայլը, նախագահն ասել է, որ դա իր իրավասության մեջ չի մտնում, հետո օրենքն ուսումնասիրելուց հետո պարզել է, որ իր իրավասության մեջ է մտնում: Մեր ներկայացուցիչների միջամտությունից հետո այդ հարցը հարթվել է:

– Դուք արդեն քվեարկե՞լ եք:
-Այո, ես ժամը 11-ին եմ մասնակցել ընտրությանը:
-Դուք մեզ տված հարցազրույցում նշել էիք, որ կողմ եք ազատ, արդար ու թափանցիկ ընտրության անցկացմանը: Ձեր թիմի կողմից նման հանձնարարական եղե՞լ է, որ ճնշումներ, ընտրախախտումներ չանեն:

-Մեր կողմից միանշանակ ճնշումների, խոչընդոտների դեպք չի եղել եւ նրանց անպայման ասվել է, որ նման իրավիճակներ չստեղծեն:
-Ինչպե՞ս եք գնահատում ընտրության ընթացքը եւ ի՞նչ ակնկալիքներ ունեք ընտրության արդյունքից:
-Ընտրություններն անցնում են մեծ ակտիվության պայմաններում, օրենքի տառը հարգելով, առանց միջադեպերի, բոլորն իրար հանդեպ հարգանքով` անկախ իրենց կողմնորոշումից ու ուղղվածությունից: Նույնիսկ իմ քվեարկության ժամանակ հանդիպել եմ իմ մրցակցի շտաբի անդամներին ու բարեւել: Ոչ մի խնդիր չկա:
-Այսինքն` չընտրվելու դեպքում պատրա՞ստ եք նաեւ համագործակցել նորընտիր քաղաքապետի հետ:
-Այո, միանշանակ, ընտրությունները չպետք է խոչընդոտ լինեն, մենք գորիսեցիներ ենք եւ պետք է շարունակենք իրար հետ շատ ջերմ ապրել Գորիսում:
-Հրայր Յոլյանը մեզ հետ ունեցած զրույցում նշեց, որ ինքն է ընտրվելու:
-Դե լավ է անում, մյուս թեկնածուն ճիշտ է գտնում իր համար, իսկ ես համոզված եմ իմ հաղթանակում:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30