Ուղիղ 120 տարի առաջ 19-ամյա Չարլզ Միլլերը, որին Բրազիլիայում ապրող հայրն ուղարկել էր Մեծ Բրիտանիա՝ սովորելու, նավից իջավ Սանթոս բրազիլական նավահանգստում: Նրա թեւերի տակ ֆուտբոլի երկու գնդակ կար: «Սա ի՞նչ է»՝ հարցրեց հայրը: «Իմ ստացած կրթությունն է՝ ֆուտբոլ խաղալ եմ սովորել»՝ պատասխանեց պատանին: Հենց այսպես Բրազիլիա մուտք գործեց ֆուտբոլը, որը դարձավ այդ երկրի անբաժանելի մասը… Մանրամասները Արմեն Դուլյանը կներկայացնի «Առավոտ» օրաթերթի երեքշաբթի օրվա համարում: