Ֆուտբոլիստները հրաժարվել են նստել օդանավ, որը նրանց պետք է հասցներ աշխարհի առաջնություն: Նրանք դժգոհ են ֆուտբոլային աշխարհի գլխավոր իրադարձությանը մասնակցելու համար իրենց հատկացվող պարգեւավճարից, գրում է L’Equipe-ը:
Աղբյուրի տվյալներով, հավաքականի անդամները համաձայնել են մի քանի ընկերական հանդիպում անցկացնել՝ հույս ունենալով, որ ֆեդերացիան, այնուամենայնիվ, կավելացնի ՖԻՖԱ-ից ստացվելիք գումարի՝ իրենց հասանելիք տոկոսը: Բայց Բրազիլիա մեկնելու պահին դուրս չեն եկել հյուրանոցից, չնայած երկրպագուների խնդրանքին: Ավելին, այս շաբաթ նրանք նույնիսկ պաշտոնական արարողության ժամանակ հրաժարվել են ազգային դրոշն ընդունել երկրի վարչապետի ձեռքից:
Կամերունի հավաքականը աշխարհի առաջնությունում մեկնարկային խաղը պետք է անցկացնի Մեքսիկայի հավաքականի հետ, հունիսի 13-ին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ footballland.ru-ի