-Պարո’ն Յոլյան, ահազանգեր կան, որ տարբեր ընտրատեղամասերում ՀՀԿ-ական թեկնածու Վաչագան Ադունցի կողմնակիցները ընտրացուցակներով մարդկանց ուղղորդում են ընտրության, Դուք նման ահազանգեր ստացե՞լ եք:
-Այո, ինչպես դուք տեղյակ եք, ընտրողներին ուղղորդում են ընտրացուցակներով, իբրեւ օգնում են մարդկանց, բայց դե այդ դեպքում երեւի ասում էլ են, որ ում օգտին քվեարկեն:
-Սուրիկ Խաչատրյանը Ձեր մրցակցի` Վաչագան Ադունցի, վստահված անձն է եւ ազատ կարող է այցելել բոլոր ընտրատեղամասեր: Մեր տեղեկություններով նաեւ հանձնաժողովների նախագահների հետ է հանդիպել: Այդ հանդիպումը եւ նրա շրջայցը ընտրատեղամասերում կարո՞ղ է անդրադառնալ ընտրությունների ընթացքի ու արդյունքների վրա:
-Չգիտեմ, չեմ կարող ասել:
-Վաչագան Ադունցն համոզված է, որ հաղթանակած է դուրս գալու` նշելով, որ գորիսեցիների ճնշող մեծամասնությունն իր կողքին է եւ իրեն ընտրված թեկնածու է համարում: Դուք Ձեզ պարտված թեկնածու համարո՞ւմ եք:
-Երեւի ինքը սխալվել է, ես պիտի հաղթեմ, ժողովուրդը խոստացել է, որ ինձ է ընտրելու:
-Այսինքն Դո՞ւք եք ընտրվելու:
-Անպայման , ինչի մասին է խոսքը:
Կարդացեք նաև
-Արա Բուդաղյանը կոչ էր արել իր աջակիցներին, որպեսզի Ձեզ սատարեն, ի՞նչ տվեց Ձեզ այդ կոչը:
-Օգուտ տվեց մեզ:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Լուսանկարը՝ hetq.am-ի