Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է «Հին Էրիվան» հոլդինգի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանին: Առիթից օգտվելով գործարարը շնորհավորեց վարչապետին ՝ և վստահություն հայտնեց, որ կարճ ժամանակահատվածում կառավարությունը նրա ղեկավարությամբ կկարողանա երկրում ապահովել բնականոն տնտեսական աճ, և միջին և փոքր բիզնեսի զարգացմանը, քանզի Հովիկ Աբրահամյանի ղեկավարած բոլոր կառույցներում արդեն իսկ նկատվել է նրա աշխատանքային ռազմավարությունը։
Գործարարը կառավարության ղեկավարին ներկայացրել է իր բիզնեսի հետ կապված խնդիրները և դատական գործընթացի մանրամասները. որոնք գտնվում են մամուլի և հասարակության ուշադրության կենտրոնում, քննարկվում է Facebook սոց.ցանցում: Հանդիպումը հույս է ներշնչել , որ վարչապետը մտադրված է զերծ պահել գործարարներին կամայական ուժային միջամտություններից:
Հանդիպման ընթացքում գործարարը նաև առաջարկ ստացավ ընդգրկվել պատվիրակության կազմում, որը վարչապետի գլխավորությամբ պետք է մեկնի Մոսկվա:
Ձեռնարկատեր Մանվել Տեր-Առաքելյանի մամուլի կենտրոն