Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսօրվա երաժշտությունը շատ է փոխվել»

Հունիս 08,2014 13:48

Մայիսին պատրաստվել է «Նա գողացել է իմ սիրտը» երգը, որի խոսքերն ու երաժշտությունը գրել է լրագրող, ռադիոհաղորդավար Ելենա Չոբանյանը, իսկ գործիքավորումը կատարել է ձայնային ռեժիսոր Արման Սարգսյանը: Երգը ձայնագրվել է կոմպոզիտոր և երաժիշտ Հայկոյի ստուդիայում (H-Studio), ով 2007 թվականին Հայաստանը ներկայացրել էր «Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթում: Arman Sargsyan

«Մի տեսակ մտավախություն ունեի, որ ինչ-որ բան այն չի ստացվի, սակայն Արման Սարգսյանի շնորհիվ ամեն ինչ հաջողվեց: Երգը ձայնագրվել է մեկ օրում, սակայն ծրագրավորել էի ավելի քան մեկ տարի», – ասել է Ե. Չոբանյանը:

Ձայնային ռեժիսորը վստահ էր, որ երգը լավ է ստացվելու: «Չէի անհանգստանում, քանի որ երգն ու խոսքերը ճիշտ էին ընտրված և մենք շատ երկար էինք պատրաստվել այդ պրոյեկտի համար: Ընդհանրապես, հայ երգիչների հետ իմ համագործակցությունը տարբեր է, սակայն Ելենայի հետ երգի պատրաստման ընթացքը մի փոքր երկար է տևել, քանի որ դա մեր առաջին համագործակցությունն է եղել: Ուզում էի մաքսիմալ արդյունք ստանալ, և աշխատանքը լավ որակ ունենար: Նրա հետ աշխատելը հաճելի էր, անգամ եթե հիմնականում շփվել ենք և երգի տոնայնությունն ու մանրամասները համաձայնեցրել համացանցի միջոցով» – ավելացրել է Ա. Սարգսյանը:Hayko

Ձայնագրման ստուդիայում երգահան Հայկո Հակոբյանը, ով վերջերս նոր ձայնասկավառակ է թողարկել` «Ես քեզ սիրահարվել եմ» անվանմամբ, մեզ հետ զրույցում ասել է, որ մարդիկ մի տեսակ անտարբեր են դարձել շատ բաների նկատմամբ և կորցրել են իրենց հետաքրքրությունը: «Գուցե պատճառը XXI-րդ դարի բազմազանությունն է: Մարդկանց շատ հաճախ թվում է, թե երգչի, երաժիշտի կյանքը հեշտ է, սակայն այդպես չէ: Շատ բարդ է նաև, որ ես հավատարիմ եմ մնացել իմ երաժշտական ոճին, ինչը դժվար է պահել, քանի որ այն ռեստորանային կամ ակումբային չէ», – նշել է Հայկոն:

Նրա խոսքով, այսօր երաժշտությունն ամբողջ աշխարհում փոխվել է, իսկ մարդիկ դարձել են ավելի քննադատ: Հայկոյի համար երգը որակով է միայն այն ժամանակ, երբ այն գործիքավորված և կատարված է որակով: Ինչ վերաբերում է տեխնիկային, ապա այն լույսի արագությամբ է զարգանում, և որպես երաժիշտ նա պարտավոր է հետևել այդ առաջընթացին, որպեսզի հետ չընկնի:

«Երբ մարդը ճանաչված է, նրա ամեն մի քայլը նկատվում է, հատկապես հիմա, երբ համացանցն ու ագրեսիվ լրատվամիջոցները «բերանները բաց» սպասում են մեկը մյուսին «կուլ տալ»` ամեն սայթաքման համար», – ընդգծել է երգահանը:

Մ. Կազազյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Շնորհավոր Էլենա: Լավ երգ է ստացվել:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30