Հունիսի 9-ին օրվա մեծ մասն ամենուրեք կդիտվի պարզ, առանց տեղումների եղանակ: Օրվա 2րդ կեսին տեղ-տեղ կդիտվի ամպամածության ավելացում, առանձին վայրերում հնարավոր է կարճատև անձրև: Արևելյան շրջաններում հնարավոր է ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-18մ/վրկ, կա կարկուտի փոքր հավանականություն: Օդի ջերմաստիճանը և գիշերը, և ցերեկն ամենուրեք կբարձրանա ևս 1-3աստ:
Երեւանում կդիտվի մեծ մասամբ արևային եղանակ, էական տեղումներ չեն սպասվում, երեկոյան հնարավոր է քամու ուժգնացում մինչև 12մ/վրկ: Օդի ջերմաստիճանը գիշերը +13+16, ցերեկն ստվերում +27+30, երեկոյան +22+24:
Աղբյուր՝ www.weather.am