Լրահոս
Օրվա լրահոսը

Կասյան փողոցին հարակից հատվածում վերաբացվել է գյուղատնտեսական մթերքների տոնավաճառը

Հունիս 08,2014 12:13

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը և Երևանի քաղաքապետի տեղակալներ Դավիթ Օհանյանն ու Արամ Սուքիասյանը ծանոթացել են մայրաքաղաքի Կասյան փողոցին հարակից հատվածում վերաբացված գյուղատնտեսական մթերքների շուկայի պայմաններին: ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ շաբաթվա հանգստյան օրերին նման շուկաներ բացվում են արդեն 4-րդ տարին անընդմեջ: ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը և Երևանի քաղաքապետի տեղակալներ Դավիթ Օհանյանն ու Արամ Սուքիասյանը շրջել են շուկայի տարածքում, շփվել մթերք վաճառող գյուղացիների և գնորդների հետ:

Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանն էլ է օգտվել գյուղմթերք գնելու հնարավորությունից` նշելով, որ նմանատիպ տոնավաճառների հիմնական առավելությունն այն է, որ գյուղացին իր արտադրած թարմ գյուղմթերքն անմիջապես վաճառում է սպառողին առանց միջնորդի, ինչը կանխում է ապրանքի գնի արհեստական բարձրացումը:

Դավիթ Օհանյանը նաև կարևորել է հանգամանքը, որ մոտ օրերս շահագործման հանձնվող Իսակովի պողոտա- Լենինգրադյան փողոց նոր ճանապարհահատվածը կնպաստի , որպեսզի գյուղացիներն իրենց արտադրանքը հեշտությամբ հասցնեն մայրաքաղաքի տարբեր հատվածներ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30