Գորիսում այսօր բնակիչները համայնքի ղեկավար են ընտրում: Բոլոր 9 ընտրատեղամասերում վաղ առավոտից քվեարկությունը մեկնարկել է: Թիվ 1 ընտրատեղամասում, ինչպես տեղեկացանք տվյալ ընտրատեղամասի ընտրական հանձնաժողովի անդամ Ռոբերտ Հակոբյանից, մինչեւ այս պահն անցել է հանդարտ մթնոլորտում, կուտակումներ ու խախտումներ չեն արձանագրվել: «Դեռ մարդկանց հոսքն ընտրատեղամաս նոր է շատանում, մինչեւ հիմա էդքան էլ ակտիվ չէին: Առայժմ նորմալ, հանգիստ անցնում է, մեզ մոտ ոչ մի խնդիր չի եղել, խախտումներ չկան», -ասաց նա:
Սյունիքի թիվ 37 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից տեղեկացանք, որ մինչեւ այս պահն իրենք դիմում-բողոքներ չեն ստացել, ընտրախախտումների վերաբերյալ էլ ահազանգեր չեն եղել:
Այս պահի դրությամբ` Գորիսում ընտրությանը մասնակցել է ընտրողների 12.91 տոկոսը:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև