Հենակետային կիսապաշտպան Անդրանիկ Թեյմուրյանն Իրանի ազգային հավաքականի միակ քրիստոնյա ֆուտբոլիստն է: Սակայն միայն այս հանգամանքը չէ, որ գրավել է ֆուտբոլային աշխարհի մասնագետների ուշադրությունը: Նրանք Թեյմուրյանի մասին այլ բաներ էլ են հիշում: Մասնավորապես, հայ ֆուտբոլիստը, որ խաղադաշտում աչքի է ընկնում կոշտ ու անզիջում պայքարով, Թաիլանդում հավաքականի հանդիպման մի դրվագում նկատել է, որ մի թիթեռնիկ իրենից ոչ հեռու նստել է գազոնին: Եվ որպեսզի պայքարի բովում ֆուտբոլիստները Աստծո արարածին ոտնատակ չտան, վազել է, զգուշորեն բարձրացրել եւ բաց թողել՝ դաշտի վրա ճախրելու:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ AP-ի