Օրերս տարբեր լրատվամիջոցներ գրեցին, թե անգլիական մի քանի ֆուտբոլային ակումբներ հետաքրքրված են ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանով:
Ինչպես երեւում է, այդ լուրերը հեռու չեն իրականությունից եւ արդեն կոնկրետ քայլեր են արվում: Մասնավորապես, talkSPORT-ի տեղեկություններով «Վեսթ Բրամվիչը» լրջորեն մտադիր է տրանսֆերի ամառային պատուհանի ընթացքում ձեռք բերել նրան՝ «Սպարտակին» վճարելով ինը միլիոն ֆունտ (մոտ 11 միլիոն եվրո): Աղբյուրը գրում է նաեւ, որ Յուրա Մովսիսյանը, որի պայմանագիրը մոսկովյան ակումբի հետ ավարտվում է միայն երկու տարի հետո, ցանկանում է մարզական կարիերան շարունակել հատկապես Անգլիայի առաջնությունում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ «Սպարտակի» պաշտոնական կայքէջի