Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռալֆ Յիրիկյանը խորոված պատրաստեց, իսկ դեսպանի կինը՝ խորտիկներ (ֆոտոշարք)

Հունիս 08,2014 00:21

Հայաստանում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ ալ-Քաբանդիի տանը այսօր կայացավ բարեգործական ճաշկերույթ, որից ստացված հասույթը կուղղվի «Օրրան» բարեգործական կազմակերպության շահառուների կարիքներին: Միջոցառմանը ներկա էին դիվանագետներ՝ մասնավորապես՝ Հնդկաստանի ու Բրազիլիայի դեսպանները, գործարարներ, արվեստի, շոու-բիզնեսի ու այլ ոլորտների ներկայացուցիչներ:orran1 (1) orran3 (1) Մասնակիցները վճարել էին բարեգործական ճաշկերույթի համար նախատեսված տեղերի համար: Այդ նպատակով ազգային խորտիկները պատրաստել էր դեսպանի տիկինը: «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, «Օրրանի» գոգնոցը կապած, իր ձեռքով խորոված պատրաստեց: Նրան օգնում էր սիրված դերասան Աշոտ Ղազարյանը: Հանրահայտ հյուրերն այնքան «տաքացան», որ անգամ շուրջպար բռնեցին՝ հայկական ազգային երգի հնչյունների ներքո:

orran4 (1)orran5 (1)

Հիշեցնենք, որ «Օրրան» բարեգործական կազմակերպությունը հիմնադրել են Արմինե եւ Րաֆֆի Հովհաննիսյանները: «Օրրանն» իր առջեւ նպատակ է դրել պայքարել Հայաստանում աղքատության եւ երեխաների շրջանում մուրացկանության տարածման դեմ:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30