Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոն հունիսի 7-ին իր երդմնակալության օրը թոռ է ունեցել, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ուկրաինական «1+1» հեռուստակայանին:
Ասվում է, որ այդ մասին Պորոշենկոն է հայտնել երդման արարողության հանդիսավոր ընդունելության ժամանակ:
«Այսօր ուկրաինացիները մեկով ավելացան, – ասել է նա, – Ես ուրախ եմ, որովհետև այսօր պապիկ եմ դարձել»:
48-ամյա Պորոշենկոն ունի չորս երեխա՝ երկու տղա, երկու աղջիկ: Նրա մեծ որդին՝ Ալեքսեյը, որն էլ ունեցել է երեխան, Վիննիցայի քաղաքային խորհրդի պատգամավոր է:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ