Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր Բույուկ Մեջիթիե մզկիթի վերաբացմանը, որը հայտնի է որպես Օրթաքյոյ թաղամաղի մզկիթ, խոստովանել է, որ այն հայերն են կառուցել, հայտնում է «Դեյլի Սաբահ» թերթը:
«Օրթաքյոյի մզկիթն այլ մզկիթների շարքում առանձնահատուկ տեղ ունի և մենք շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր մասնակցել են նրա վերականգնման աշխատանքներին», – ասել է նա և նշել, որ մզկիթի ճարտարապետները երկու հայեր են՝ Կարապետ Բալյանն ու նրա որդին՝ Նիկողայոսը, որոնք մեծ ազդեցություն են թողել օսմանյան հետագա ճարտարապետության վրա:
Օրթաքյոյի մզկիթը գտնվում է Բոսֆորի կամրջի եվրոպական մասում: Այն անցել է երկրաշարժերի և հրդեհների միջով: Մզկիթը կառուցվել է 19-րդ դարում, Սուլթան Աբդուլմեջիթի իշխանության ժամանակ:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Կարդացեք նաև