ՀՀ դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանը թվով 6-րդ դիմումն է հղել ՀՀ գլխավոր դատախազին՝ պահանջելով քրեական գործ հարուցել իր վերաբերյալ գործը քննող քննիչների ու հսկող դատախազի նկատմամբ: Նույն այս խնդրանքով Միսակ Մարտիրոսյանն ավելի վաղ թվով 5 դիմում է հղել ՀՀ գլխավոր դատախազին՝ սկսած 09.01.2014 թվականից:
Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց Միսակ Մարտիրոսյանի պաշտպան Վարդան Զուռնաչյանը, իր պաշտպանյալն այս պահանջը հիմնավորում է նրանով, որ «քննիչների կողմից գործարքների արդյունքում ձեռք բերված կեղծ և շինծու ցուցմունքներն ստեղծագործաբար մոտենալով» Մ.Մարտիրոսյանին ակնհայտ անհիմն մեղադրանք է առաջադրվել:
Մ.Մարտիրոսյանը միաժամանակ նշել է, որ «մեր դիմումը մասնակի բավարարվել է». հսկող դատախազն ազատվել է աշխատանքից, իսկ քննչական խմբի ղեկավարը` դարձել քննչական խմբի անդամ, սակայն չի հանվել խմբի կազմից առհասարակ, որպեսզի գործարքների մեջ մտածները, որոնք Մարտիրոսյանի դեմ ցուցմունքներ են տվել, հանկարծ խուճապի չմատնվեն:
«Հատկանշական է, որ այդ փոփոխությունները կատարվում են շուրջ 9 ամիս նախաքննություն կատարելուց հետո՝ քրգործի ավարտը հայտարարելու փուլում»,- մեղադրյալի անունից նշում է նրա պաշտպանը:
Հրապարակումն ամբողջությամբ սկզբնաղբյուր կայքում: