Լրահոս
Օրվա լրահոսը

Ռաֆայել Համբարձումյան. «Հարկ եմ համարում ճշգրտել փաստերը»

Հունիս 07,2014 19:39

Ազգային հերոս կոչումի արժեզրկումը դադարեցնելու մասին ՀՀ վարչապետին յղածս նամակի առթիւ մի քանի հայհոյալէց յերիւրանքներ հրապարակուեցին, որոնց հեղինակները այս անգամ էլ կեղծում են ի՛մ կենսագրականը: Սոյնով հարկ եմ համարում ճշգրտել փաստերը: Իբրեւ 1987 թ. հոկտեմբերին Հայրիկեանի հիմնելիք ԱԻՄ-ի հետ գործակցութեան քաղաքական ուղեգիծ, նրան առաջարկեցի 1980 եւ 1987թթ.գրածս «Թուղթ ընդհանրական» եւ«Յորդորակ» երկերը, համաձայնեց դրանք լինեն մեր գործունեութեան ծրագրերը: Որոշեցինք նա պիտի տնօրինէր ԱԻՄ-ի կազմակերպականը գործը, ես՝ մնալով ընդհատակում`գաղափարականը:

Չորրորդ համարից Համազասպ ծածկանունով ստանձնեցի 1987 թ. հոկտեմբերի 24-ից լոյս տեսնող «Անկախութիւն» թերթի խմբագրի պաշտօնը՝ մի քանի էջանոց թերթոնը դարձնելով 25-30 էջանոց լուրջ շաբաթաթերթ, որով ԱԻՄ-ին կապեցի բազմաթիւ ազդեցիկ մտաւորականների: Երբ 1988 թ.մարտի 25-ին Հայրիկեանին ձերբակալեցին ու երկրից արտաքսեցին, կարճ ժամանակով կալանաւորեցին նաեւ Մ. Գաբրիէլեանին ու Մ. Գորգիսեանին, իմ վրայ ընկաւ նաեւ ԱԻՄ-ի ամբողջական ղեկավարութիւնը: Այդ ժամանակ ԱԻՄ-ի մէջ մի քանի գործող անձինք կային միայն՝ Մեխակ Գաբրիէլեանը, Սուսաննա Աւագեանը եւ Մովսէս Գորգիսեանը: Եթէ ծածկանունով հանդէս եկած չլինէի, ինձ եւս պիտի ձերբակալէին եւ 1988թ.մարտի 25-ից յետոյ ԱԻՄ-ը անպայման պիտի մէջտեղից վերանար: 1988 թ.մարտի 25-ից յետոյ փաստօրէն մէջտեղից վերացած ԱԻՄ-ը պահպանեցի ես:

Մօտ երկու ամիս ԱԻՄ գոյութիւն չունէր, կար միայն համակիրների ոչ բացայայտ իմ խումբը՝ Սամուէլ Սեդրակեան, Գարեգին Մխիթարեան, Արսէն Պօղոսեան, քանդակագործ Գեղամ Սահակեան, Գրիգոր Դարբինեան եւ ուրիշներ ու«Անկախութիւն» թերթը, որը մէկ-երկու ամիս տպում-տարածում էի մէն-մէնակ:

1988 թ. մարտից մինչեւ ապրիլի 24-ը Մոսկուան յաջողացրել էր արցախեան շարժումը բաւական տկարացնել, մեծ հանրահաւաքները դադարել էին, «Անկախութիւն» թերթից եւ ԱԻՄ ստորագրութեամբ գրածս թռուցիկներից բացի ո՛չ մի ընդդիմադիր գրութիւն չէր տարածւում: 1988 թ. մարտի վերջից աւելի քան մէկ տարի դառնալով կառոյցի առաջնորդը Հայաստանում, ԱԻՄ գործուն անդամների քանակը «Անկախութիւն» թերթի շնորհիւ երկու-երեք ամսում հասցրեցի աւելի քան երեք հարիւրի, իսկ համակիրների քանակը՝ մօտ մէկուկէս հազարի: Նրանց օգնութեամբ 1988 թ.ապրիլի 24-ին կազմակերպածս մօտ երեք հարիւր հազարանոց վիթխարի ցոյցը շարժումըդարձեալ հասցրեց բարձրակէտին: Դրա փայլուն վկայութիւնը Հայաստանի Հանրապետութեան 70-ամեակի տօնակատարութիւնն էր, որ իբրեւ ԱԻՄ- ի ղեկավար, ապրիլի սկզբից նախապատրաստեցի եւ 1988 թ. մայիսի 28-ին կազմակերպեցի Օպերայի հրապարակում: Հանրահաւաքը բացեց Մ. Գաբրիէլեանը, գրածս փաստաթղթերը կարդաց Մ. Գորգիսեանը: Հանրահաւաքին բացառիկ նշանակութիւն տուեցին ազդեցիկ ու հեղինակաւոր մտաւորականներ Ռաֆայէլ Իշխանեանի ու Վարագ Առաքելեանի ելոյթները: Հրապարակի հարթակից հանրահաւաքը բացուեց 7 եռագոյններովով, որոնցից մի քանիսը փակցուեցին թատրոնիշքամուտքի դռներին: Եռագոյն էին նաեւ բոլոր պաստառները, իսկ Վ. Առաքելեանը հարթակ էր բարձրացել եռագոյնով, որը համբուրելով էլ սկսեց իր ելոյթը: (Տե՛ս «Անկախ.».,1988թ., 23 մայիսի, թիւ 21/31, էջ 10-12; «Անկախ.»., 1988 թ. մայիսի 28, թիւ 22/32, էջ 1-3; ): Այս ճշմարտութիւնները նկատի առնելով եմ եռագոյն պարզելը առաջինը Գորգիսեանին վերագրելը համարում բանահիւսութիւն…

Ռաֆիկ Համբարձումեան

Լուսանկարը՝ Armlur.am-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30