Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԳՆ-ն ու մշակույթի նախարարությունը կրավորական կեցվածք են ցուցաբերում Միկոյանի արձանի առնչությամբ

Հունիս 07,2014 19:46

Մի խումբ գիտնականներ մայիսի 20-ին դիմել էին կառավարության տարբեր օղակների՝ ուշադրություն հրավիրելով Երևանի ավագանու՝Ա. Միկոյանի արձանի տեղադրման հետ կապված «աղմկահարույց որոշման ընթացակարգային որոշ բացթողումների վրա, որոնք հնարավոր են դարձրել սխալ որոշման կայացումը»:

Նամակում մասնավորապես նշված էր. «Փառաբանելով ստալինյան վարչակարգում կարևոր դերակատարում ստանձնած գործչին՝ իսկ այդ նպատակին է ծառայելու տվյալ արձանի տեղադրումը, Հայաստանի Հանրապետությունը կարող է խայտառակվել տարբեր միջազգային ատյաններում։ Դրա առաջին ցուցիչներից է ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկու իրավացի խիստ քննադատությունը, քանի որ Ա. Միկոյանի ստորագրությունն է դրված նաև Կատինում հազարավոր լեհ սպաների, զինվորների և մտավորականների գնդակահարության որոշման տակ՝ մի իրադարձության, որը Լեհաստանում ընկալվում է որպես ցեղասպանություն»:

Ստացվել է ԱԳՆ պատասխանը, որը ստորագրել է  նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

AGN patasxan

Ըստ ստորագրահավաքի կազմակերպիչներից ազգագրագետ Գայանե Շագոյանի, ԱԳՆ-ն փաստորեն գտնում է, որ «Լեհաստանում, Ռուսաստանում և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ճանաչված Կատինի ողբերգության մեջ մեղադրվող Անաստաս Միկոյանի արձանը Երևանի կենտրոնում կանգնեցնելու փաստը ՀՀ ԱԳՆ-ի կողմից որևէ արձագանքի, գնահատականի կամ ուղղակի ուշադրությանն արժանի փաստ չէ»:

Համանման պատասխան է տվել նաեւ մշակույթի նախարարությունը:

mshakuyti naxararutyun

 

Իսկ Երևանի քաղաքապետարանը, չանդրադառնալով Միկոյանի արձանի առնչությամբ երկու նամակներում բարձրացված խնդիրներին, ուղարկել է ընդամենն իր որոշումների պատճենները՝ այդ թվում 2008 թ. Զախարյանի ստորագրությամբ որոշումը փողոցի վերանվանման կապակցությամբ:

qaghaqapetaran qaghaqapetaran-1

Ervand Zaxaryan-Mikoyani pogocTaron Margaryan-Mikoyani ardzan

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    սրանցից ո՞ր մեկից ի՞նչ ակնկալիք ունեիք, որ….

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30