Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին

Հունիս 07,2014 19:23

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիին: Վարչապետը կարևորել է հարևան Իրանի հետ հարաբերությունների հետագա զարգացումն ու ընդլայնումը, տարբեր ոլորտներում փոխգործակցության ամրապնդումը: «Իմ նպատակն է հետևողականորեն իրականացնել Իրանի հետ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները և մշակել նոր ծրագրեր: Վստահ եմ, որ առաջիկայում այս ուղղությամբ ունենալու ենք մեծ ձեռքբերումներ»,- նշել է կառավարության ղեկավարը:

Դեսպանը շնորհավորել է Հովիկ Աբրահամյանին՝ վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և նրան փոխանցել Իրանի առաջին փոխնախագահի ջերմ ողջույնները: «Ուրախ ենք Ձեր նշանակման կապակցությամբ և վստահ, որ Իրանի ու Հայաստանի միջև հարաբերութուններում նոր զարգացում կարձանագրվի»,- դիմելով վարչապետին՝ նշել է Մոհամմադ Ռեյիսին: Դեսպանի խոսքով՝ Իրանի իշխանությունները շահագրգռված են Հայաստանի հետ փոխգործակցության ընդլայնմամբ ու հետագա խորացմամբ:
Այնուհետև Հովիկ Աբրահամյանը և Մոհամմադ Ռեյիսին քննարկել են հայ-իրանական հարաբերություններին առնչվող տարբեր հարցեր:

ՀՀ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30