Ստալինը, ինչպես հասկանում եք, պարզապես անուն չէ, նույնիսկ խորհրդանիշ չէ, անգամ դարաշրջան չէ: Դա այսօր արժեքային համակարգ է, մտածողության տեսակ, որը հաղթել է ժամանակակից Ռուսաստանում, եւ որն այդ երկրի ներկայիս ղեկավարներին չափազանց հեռանկարային է թվում: Դա նաեւ ՌԴ այսօրվա նախագահի նախկին (՞) գործընկերների չմարող կուռքն է, նրանց համար պետությունը կառուցելու անբեկանելի մոդելը:
Այդ է պատճառը, որ Վլադիմիր Պուտինը մեծ խանդավառությամբ է ընդունել Հայրենական պատերազմի վետերանների դիմումը՝ վերադարձնել Վոլգոգրադին «ժողովուրդների հոր» անունը: Եղե՞լ է այդպիսի դիմում, թե՝ ոչ, այնքան էլ կարեւոր չէ՝ ի վերջո, նման դիմումները կարելի է նաեւ կազմակերպել: Կարեւորն այն է, որ այդ անունը Պուտինի համար մոգական ուժ ունի, եւ նա շտապում է իր ապրած միֆը արթնացնել սեփական երկրում:
Քանի որ մենք ապրում ենք համարյա միասնական «Եվրասիական» տարածքում, ժամանակն է, որ մեր վետերանները նույնպես դիմեն ՀՀ նախագահին՝ Մաշտոցի անվան պողոտային իր երբեմնի անունը վերադարձնելու խնդրանքով: Եվ ընդհանրապես բացառված չէ, որ ես մի օր աշխատանքի գնամ ոչ թե Արշակունյաց, այլ Հոկտեմբերյան փողոց: Ճիշտ, է այդ դեպքում թերթեր եւ կայքեր չեն լինի: Բացի «Սովետական Հայաստանից», «Կոմունիստից» եւ «Կոմսոմոլեցից»:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Եթե գնալու եք աշխատանքի, և «Սովետական Հայաստանից», «Կոմունիստից» եւ «Կոմսոմոլեցից» բացի այլ թերթեր չեն լինելու, ապա,, որ թերթում եք աշխատելու?
«Սովետական Հայաստան»ում, «Կոմունիստ»-ոմ թե «Կոմսոմոլեց»-ում? …))))…
Г Абрамян! Вы думаете, что такие статьи вызывают хоть какой-то негатив у читателей по отношению к Путину?? Поверьте,скорее наоборот!
Бильдербергская конференция: собрание людей, готовых нажиться на информации
Armenia Today [ 08.06.2014 | 02:56 ] В прессе , В мире