Լրահոս
Օրվա լրահոսը

Նարեկ Գալստյան. «Մենք ոչ «ռուսական արջի», ոչ էլ «քեռի Սեմի» ստրուկը չենք» (Տեսանյութ)

Հունիս 07,2014 18:50

Հայաստանի զարգացման ճանապարհային քարտեզ՝ ՍԴՀԿ-ի կողմից

Ներքին քաղաքական ոլորտում՝
1. Խորհրդարանական հանրապետություն, խորհրդարանի 100%–անոց համամասնական ընտրակարգ, 5%-անոց ընտրական շեմի նվազեցում:
2. Օլիգարխիայի հեռացում պետական կառավարման համակարգից:
3. Պետական ապարատի օպտիմալացում, ուռճացված ծախսերի կտրուկ նվազեցում:
4. Փոքր եւ միջին բիզնեսի հարկային համաներում, նորաստեղծ փոքր բիզնեսի ազատում հարկերից առնվազն մեկ տարով:
5. Նորարարական գիտությունը՝ որպես առաջնահերթություն եւ ՏՏ ոլորտի ձեռնարկություններին հինգ տարով ազատում հարկերից:
6. Հանքարդյունաբերության շահագործման պետական վերահսկողություն՝ գործող հանքերի հարկային շեմի բարձրացում, նորաբաց հանքերի պետական վերահսկիչ փաթեթ:
7.Պետական կառավարման համակարգի ապակենտրոնացում դեպի սահմանամերձ շրջանները:
Արտաքին քաղաքական ոլորտում՝
8. Արցախի վերադարձ բանակցային գործընթացին:
9. Եվրասիական միության անդամակցություն միայն արժանապատիվ պայմաններում
10. Ցեղասպանության 100–րդ տարելիցին ընդառաջ հայ-թուրքական արձանագրությունների հետկանչ Ազգային ժողովից:

Ահա այս տասը կետերն են, ըստ Սոցիալ դեմոկրատական հնչակյան կուսակցության՝ այն ուղենիշները, ճանապարհային քարտեզը, որոնցով առաջնորդվելու դեպքում Հայաստանը կսկսի զարգանալ: Այսօր կայացած հավաքի ընթացքում այս տասը կետերը ներկայացրեց ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանը:

Մանրամասները՝ տեսանյութերում.

Արտաքին քաղաքականությանը անդրադառնալով՝ նա շեշտեց, որ պաշտոնական Մոսկվայի հետ հարաբերությունների խորացումը բխում է Հայաստանի շահերից, բայց ինչպես ՌԴ հետ երկկողմ, այնպես էլ՝ Եվրասիական տնտեսական միության պարագայում, պետք է հարաբերությունները խորացնել եւ կառուցել միայն արժանապատիվ ձեւով. «Մենք ոչ մի գերտերության ստրուկը չենք՝ ոչ «ռուսական արջի», ոչ էլ «քեռի Սեմի»:
Նշելով, որ Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, նա նկատեց, որ կան ազգային պետական հարցեր եւ խնդիրներ, որոնցից անդին ամեն ինչ կարմիր գիծ է՝ «խոսքը, բնականաբար, Արցախի մասին է». «Որքան հպարտ եւ պահանջատեր՝ այնքան կհարգեն: Կուզեկուզ ու վախվորած եղբայրություն չի լինում»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30