Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը մշակել է Հայաստանի զարգացման ճանապարհային քարտեզ, որն այսօր ներկայացվեց Թեքեյան մշակութային միությունում:
Մինչ ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանը կներկայացներ տասը կետերից կազմված ճանապարհային քարտեզը, հնչեցին այլ հնչակյանների ելույթներ:
Մասնավորապես ՍԴՀԿ վարչության անդամ Գագիկ Մելիքյանի ելույթը նվիրված էր պետական համակարգի օպտիմալացմանը:
Խոսքը վերաբերում էր հատկապես պետական համակարգի աշխատակիցների վրա ծախսվող գումարներին. «Մենք երկնքից աստղեր չենք իջեցնում, հեծանիվ չենք հնարում: Հենց կառավարության պաշտոնական կայքում կարելի է տեսնել, թե ամեն տարի նախարարությունները քանի տասնյակ շքեղ մեքենաներ են գնում, թե ինչ աստղաբաշխական գումարներ են ծախսվում նրանց գործուղումների վրա: Անօթեւանների համար բյուջեում փող չկա, ծանր հիվանդությամբ տառապող երեխաների համար բյուջեում փող չկա, բայց չինովնիկների տեղափոխությունն ավելի շքեղ անելու համար փող կա: Մսխված, նպատակին չծառայող միլիոնավոր դոլարներ կան բյուջեում, որը լցվում է մեր՝ հարկատուներիս փողերով»:
Կարդացեք նաև
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ