Լրահոս
Օրվա լրահոսը

Մանվել Եղիազարյանը՝ Ադրբեջանի մասին. «Ինքնաձիգը վայրենիի ձեռքին երկաթի կտոր է»

Հունիս 07,2014 17:17

Մանվել Եղիազարյանը կարծում է, որ հայ զինվորն ադրբեջանցի զինվորից 1-2 անգամ մարտունակ է

«Ուորլիքի հայտարարությունից հետո Ադրբեջանը թեւեր առավ, եւ դրան հաջորդեց Նազարբաեւի հայտարարությունը»,- այսօր՝ հունիսի 7-ին, «Ֆորում» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց Արաբո ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը:

Նա նշեց, որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հայտարարությունը ուղղված էր, ոչ թե նախագահ Սերժ Սարգսյանին, այլ հենց հայ ժողովրդին, եւ եթե նա լիներ նախագահի տեղում, կպատասխաներ, որ հայ ժողովուրդը ունի մի հողակտոր՝ Արցախը, որի կարգավիճակը դեռ որոշված չէ, եւ այս էլ պայմանագիրը ռազմական չէ, իսկ մարդիկ մի կտոր հաց ուտելու իրավունք ունեն, եթե դուք մեր ժողովրդին դա էլ չեք ցանկանում, ես ձեր հետ էլ անելիք չունեմ.

«Մաքսային միությունով կյանքը չի վերջանում, Ամերիկայով կյանքը չի վերջանում, աշխարհի պատմությունը՝ թերթեք, ամեն օր այս վիճակն է հասունացած, եւ այդ իրավիճակը փոխվում է»:

Անդրադառնալով կարծիքին, թե հնարավոր է պատերազմ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ՝ Մանվել Եղիազարյանը նշեց, որ պատերազմ, եթե սկսվի տեւելու է 3-5 օր, սակայն Ադրբեջանը վստահ չէ, որ այդ կայծակնային կռվի ընթացքում կհաղթի.

«Ինքնաձիգը վայրենիի ձեռքին երկաթի կտոր է: Մեր հակառակորդը գաղափարական պոտենցիալ չունի: Մենք մի քիչ մեզ կարգի բերենք, մի քիչ մեզ հետ բերենք, մարդկանց վիճակը մի քիչ բարելավվենք, մարդկանց ասենք, որ սա արվում է ազնվորեն՝ հանուն հայրենիքի, մենք որոշ հարցեր կարող ենք լուծել»:

Պարոն Եղիազարյանը հնարավոր է համարում կամավորական ջոկատների հավաքագրումը, եւ որպեսզի արտերկրում բնակություն հաստատած հայերն հայրենիք վերադառնան եւ պաշտպանեն նրա սահմանները, նա առաջարկեց ստեղծել նաեւ կանացի գունդ.

«Հայ զինվորն ադրբեջանցի զինվորից 1-2 անգամ մարտունակ է: Այդ ժողովուրդը զենք կրելու ընդունակ չէ, նա կարող է գիշերը գա մեկին սպանի, մեկին կրակի, կացնով մեկի գլուխը կտրի, ասի՝ իմ հերոսը, եթե նրանց հերոսը կացնով մարդ սպանողն է: Նրանք ամեն ինչ անելու են՝ մեզ քնած բռնելու համար, ամենակարեւորը՝ չքնելն է»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30