Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Հաշմանդամային սպորտի յոթ մասնագետներ ԱՄՆ-ից արդեն իսկ ժամանել են Հայաստան

Հունիս 07,2014 16:30

Այսօր՝ հունիսի 7-ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն  ընդունեց  հատուկ կարիքավորների խնդիրներով  զբաղվող «Ագաթ» կենտրոնի,  MIUSA ամերիկյան կազմակերպութան  և  «Փյունիկ»  Միության  ներկայացուցիչներին,  որոնք Գյումրիում էին Սպորտը Հանուն  Հաջողության  ծրագիր շրջանակներում:

Քաղաքապետը նախ ողջունեց Գյումրի ժամանած հյուրերին և շնորհակալություն հայտնեց քաղաքի հատուկ կարիքներ ունեցող անցած ցուցաբերվող նյութական և բարոյական հսկայական աջակցության համար, ինչպես նաև կարևորեց հաշմանդամ երիտասարդների ներգրավվումը սպորտային կյանքում, ինչի ուղղությամբ արդեն իսկ արված են գործնական քայլեր:

Պատասխան խոսքում հյուրերը շնորհակալություն հայտնեցին  քաղաքապետից ընդունելության և իրենց ծրագրերին օժանդակելու պատրաստակամության համար, ապա ներկայացրին հաշմանդամություն ունեցող անձանց  տարբեր մարզաձևերում ներգրավվելու ամերիկյան փորձը և դրանց հնարավոր ներգրավվումը Հայաստանում: Բանախոսները տեղեկացրին նաև, որ այդ նպատակի համար հաշմանդամային սպորտի յոթ մասնագետներ ԱՄՆ-ից արդեն իսկ ժամանել են Հայաստան:  Տեղեկացվեց նաև, որ սեպտեմբերի 17-28-ը Հայաստանյանից  10 հոգանոց պատվիրակություն կմեկնի ԱՄՆ` փորձի փոխանակման նպատակով:

Հանդիպման ավարտին կողմերը փոխանակվեցին  հուշանվերներով:

Գյումրու քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30