Լրահոս
Օրվա լրահոսը

Մանվել Եղիազարյան. «Եթե Ադրբեջանը պատերազմ սկսելու միտք ունենա, մենք չենք կարող կանգնեցնել»

Հունիս 07,2014 16:10

Մանվել Եղիազարյանի կարծիքով՝ պատերազմը հենց այսպես էլ սկսեց
«Ղարաբաղում պատերազմը պարտադիր երեւույթ է, քանզի Ադրբեջանը չի ցանկանում հաշտվել այն մտքի հետ, որ ինքը տանուլ է տվել»,- այսօր՝ հունիսի 7-ին, «Ֆորում» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով օրերս հայ-ադրբեջանական գոտում Ադրբեջանի կողմից երկու հայ պայմանագրային զինծառայողների սպանությանը, հայտարարեց Արաբո ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը:

Նա համարում է, որ այսօր իրավիճակը պետք է այնպես շրջել, որ մարդիկ ցանկանան եւ պատրաստ կլինեն գնալ կռվելու եւ համոզված լինեն, որ կռվելու եւ հաղթելու են, իսկ իշխանությունները պետք է գործով ապացուցեն, որ մարդկանց պարտքն է կռվել հայրենիքի համար.

«Մենք այս կարճ ժամանակում պետք է այնպիսի երկիր կառուցենք, որ ժողովուրդը, բանակը՝ բոլորը, միասնին հանդես գան, որ բանակը դառնա սուր, իսկ ժողովուրդը` վահան: Այսպիսի երկիր պետք է ունենանք, որպեսզի կարողանանք այս պարագայում դիմակայել»:

Պարոն Եղիազարյանը, անդրադառնալով ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի հայտարարությանը, թե այն դիրքերը, որոնցից կլինի մահաբեր կրակ հայկական կողմի ուղղությամբ, Ղարաբաղի բանակը կգրավի, հայտարարեց՝ եթե Ադրբեջանը պատերազմ սկսելու միտք ունենա, մենք չենք կարող կանգնեցնել. Նա միեւնույն է անելու է.

«Պատերազմը հենց այսպես էլ սկսեց: Ադրբեջանցիները իրենց պատկերին համապատասխան անընդհատ մե՛կ հովիվ էին գողանում, մե՛կ հենակետի վրա էին կրակում, մե՛կ գյուղացու էին սպանում, այդպես էլ վերածվեց պատերազմի: Ժամանակն է, հարկավոր է մեկ-մեկ էլ պատասխան տալ, առանց դրա հնարավոր չէ, անպատիժ թողելն էլ ճիշտ չէ: Ճիշտ է ասում Մովսեսը. Հարկավոր է պատասխան տալ»:

Նա խոսեց նաեւ Ադրբեջանի բանակի մարտունակության մասին, որն ի դեպ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կառավարության նիստի ընթացքում անվանել է աշխարհի լավագույն բանակներից մեկը, նշելով, որ չի կարող լավագույնը լինել, քանի որ այնտեղ կռվող ժողովուրդը միատարր չի, իսկ այդ ազգային փոքրամասնությունները չեն կռվելու, քանի որ Ադրբեջանը իրենց հայրենիքը չէ.

«Ալիեւը հերթական խոսքերն է ասում, որի համար վախենալ պետք չէ: Այստեղ մենք պետք է մեր հայրենիքը կարգի բերենք, այստեղ ամեն ինչ մեզնից է կախված. Ռուսաստանը մեծ տերություն է, նա իր շահերն ունի, միեւնույն է նա վերջին վայրկյանին իր շահերն է պաշտպանելու: Նույնը Ամերիկան. Հույս չկա, որ Ամերիկան մեզ ավելի լավ կնայի, քան Ռուսաստանը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30