Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեկ օրվա Ջերմուկի առողջարանում հանգստանալու գումարով կարող ենք մեկ շաբաթ հանգստանալ Քոբուլեթիում». սոցիոլոգ

Հունիս 07,2014 15:54

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում անդրադառնալով Հայաստանում արձակուրդների կարեւորությանը, նշեց, որ եթե մարդ լավ է հանգստանում, ապա ավելի լավ սկսում է աշխատել։ Պրն Ադիբեկյանի բերած տվյալների համաձայն՝ Վրաստանում տարեկան հանգստանում է մոտ 150 հազար հայ, 50 հազարը գնում է Թուրքիա, եւս մոտ 150 հազարը հանգստանում է իրենց՝ արտագնա աշխատանքի մեկնած ազգականների մոտ։ Պրն Ադիբեկյանի փոխանցմամբ՝ ընտանիքների ընդամենը 3 տոկոսն է հանգստանում «էլիտար կուրորտներում»։ Ընդհանուր առմամբ հայերի 15 տոկոսն է կարողանում թույլ տալ հանգստի ծախսեր կատարել։

Հայաստանում առողջարանների թիվը, սովետական միության տարիների համեմատ, տասն անգամ անկում է ապրել։ Պրն Ադիբեկյանը նշեց, որ առողջարաններում գները «ֆանտաստիկ կերպով» բարձր են. «Ջերմուկի առողջարանում մեկ ամիս հանգստանալու փոխարեն, ավելի մատչելի է հանգստանալ հարեւան Վրաստանում։ Մեկ օրվա Ջերմուկի առողջարանում հանգստանալու գումարով կարող ենք մեկ շաբաթ հանգստանալ Քոբուլեթիում»։

Հոգեբան Աննա Բադալյանը նշեց, որ հանգստի ժամանակ շատ կարեւոր է հանգստի կազմակերպման ձեւը՝ ակտի՞վ է, թե՝ պասիվ։ Նա տեղեկացրեց, որ հանգիստը շատ օգտակար է աշխատանքից կտրվելու, լիցքաթափվելու համար. « 7 օր հանգիստը բավական է մարդու համար, նոր ուժերով աշխատելու համար»։

 

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30