Իսպանիայի խորհրդարանական մի քանի քաղաքական կուսակցություններ դեմ են Բրազիլիայում աշխարհի չեմպիոնի տիտղոսը պահպանելու դեպքում Իսպանիայի ազգային հավաքականի յուրաքանչյուր ֆուտբոլիստի եւ մարզչի 720 հազար եվրո խրախուսական մրցանակ տալուն: Նրանք այդ որոշումը համարում են չհիմնավորված:
Խորհրդարանականները գումարի չափը գնահատում են չափից ավելի մեծ եւ նման շռայլությունը անթույլատրելի համարում երկրի ֆինանսական ճգնաժամի պայմաններում: Որպես օրինակ, նրանք բերում են ավելի կայուն տնտեսություն ունեցող Գերմանիային, որի ֆուտբոլիստները հաջողության հասնելու դեպքում կստանան անհամեմատ քիչ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Ruters-ի
Կարդացեք նաև