Դատարանը պայմանականորեն չի կիրառել պատիժը
Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, դատավոր Մուշեղ Հարությունյանի նախագահությամբ, երկու ամսվա կալանքի է դատապարտել առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառություն իրականացնելու մեջ մեղադրվող վանաձորցի Մ. Մելքոնյանին:
Նույն վճռով դատարանը կիրառել է ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածը և պատիժը պայմանականորեն չի կիրառել`սահմանելով փորձաշրջան 1 տարի ժամանակով` վարքի վերահսկողությունը դնելով այլընտրանքային պատիժների կատարման բաժնի բնակության վայրի ստորաբաժանման վրա:
Դատարանը նաեւ Մ. Մելքոնյանին պարտավորեցրել է թմրամոլությունից բուժման կուրս անցնել ՀՀ Լոռու մարզի «Հոգենյարդաբանական դիսպանսեր» ՊՓԲ ընկերությունում:
Համաձայն մեղադրական եզրակացության` Մ. Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա առանց իրացնելու նպատակի ապօրինի պատրաստել և պահել է զգալի չափերով` 0.87 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ